Նիդերլանդների հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը

58

sportx.am

ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի վերջին տուրում, C խմբում, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը մրցում էր Նիդերլանդր ընտրանու հետ։

Այս խաղը, զուտ թիմերի վիճակագրության համար կարելի էր դիտել, քանի որ Նիդերլանդների հավաքականը իր տեղը փլեյ-օֆֆում և առաջին հորիզոնականը ապահովել էր, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը շանսեր չուներ։

Հանդիպման հաշիվը բացեց Մեմֆիս Դեպայը` 24-րդ րոպեին։

2-րդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Դեպայի փոխանցման շնորհիվ Նիդերլանդների առավելությունը մեծացրեց Ջորջինո Վեյնալդումը, ով 58-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ։

Այսպիսով, Նիդերլանդների հավաքականը հաղթում է բոլոր` 3 խաղերում։

Օրվա մյուս խաղում Ուկրաինայի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Ավստրիայի ընտրանուն։

Այսպիսով, C խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն է ստանում`

Նիդերլանդներ 9մ

Ավստրիա 6մ

Ուկրաինա 3մ

Հյս. Մակեդոնիա 0մ