Մեր մուտքը ցունամիի պես էր քաղաքական դաշտում. տեմպն ու դինամիկան պահելու ենք. Ռոբերտ Քոչարյան

59

«Կրել ենք, չենք կրել. այս հարցը շատերին է հուզում։ Մեր կողմնակիցների շրջանում հիասթափության միտում եմ նկատում։ Սա նախագահական ընտրություն չէր, որ հաղթեր մեկը. ԱԺ ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան։

Նայեք՝ ինչ տոկոսներ են հավաքել այն ուժերը, որոնց նպատակը եղել է «Հայաստան» դաշինքի և իմ դեմ տարվող քարոզչությունը։ Մյուսը  մանդատների հարցն է։ Վերցնե՞լ, թե չվերցնել։ Մենք դաշինքում վերջնական որոշում դեռ չենք կայացրել. իմ անձնական կարծիքն ասեմ. Սեյրան Օհանյանը մի համեմատություն արեց՝ մարտական գործողությունների ժամանակ, եթե մարտիկներն ամբողջական խնդիրը չեն  լուծում, միայն խրամատներ են վերցնում, պետք է այդ խրամատներն ամրացնել։ Միգուցե դա պետք է կիրառել նաև այս պարագայում։ Մեր պայքարը շարունակելու համար լուրջ հնարավորություն ենք ստացել։ Մենք շարունակելու ենք  մեր պայքարն ԱԺ-ում»,- հունիսի 22-ի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի կարծիքով՝  ընտրություններն էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը՝ խորհրդարանական  ու արտախորհրդարանական դաշտերում։  

«Մեր մուտքը ցունամիի պես էր քաղաքական դաշտում. տեմպն ու դինամիկան պահելու ենք։ Մարդկային պոտենցիալի և բոլոր առումներով մենք դրա հնարավորությունն ունենք»,- հայտարարել է նախագահը։