Մենք ամբողջական հաղթանակի համար ենք պայքարում, ոչ թե մանդատների. Ռոբերտ Քոչարյան

52

«Այն միֆերը, որ փորձում էին երկար տարիներ կառուցել իմ շուրջը, ոչնչանում են։ Եթե քարոզարշավի համար  մենք ավելի շատ ժամանակ ունենայինք, արդյունքն անհամեմատ բարձր կլիներ։

Դաշինքի հանդիպումների ժամանակ մարդիկ շատ ոգևորված էին, իսկ իշխանությունների հավաքները սակավամարդ էին, ու չկար էներգետիկա։ Այդ պատկերը հաշվի առնելով՝ ընտրություններից մենք ավելին էինք սպասում։ Զարմանալի է, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն»անսպասելիորեն քիչ ձայներ հավաքեցին։

«Հայաստան» դաշինքը քվեներով երկրորդ տեղում է, ինչը նշանակում է լուրջ կարգավիճակ երկրում։ Մեր մուտքն ամբողջությամբ վերափոխեց ընդդիմադիր դաշտը. սա պետք է գնահատել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահը նաև շեշտել է, որ իրենք ամբողջական հաղթանակի համար են պայքարում, ոչ թե մանդատների։ Պայքարում են, որ Հայաստանն ունենա ազգային իշխանություն և դուրս մղի ներկա ապազգային իշխանություններին։

«Սրանք ուղղակի վտանգ են ՀՀ-ի համար։ Դա ապացուցել են իրենց գործունեությամբ, նրանք սպառնալիք են, և այդ սպառնալիքը պետք է հեռացվի»,- ելույթն ավարտել է Ռոբերտ Քոչարյանը։