«Կորոնավիրուսը երիտասարդանում է»․ Լաբորատորիայի ղեկավար

81

Կորոնավիրուսային վարակը «երիտասարդանում» է, երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ Գամալեյա կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գուշչինը:

«Ինչպես տեսնում ենք, ժամանակի ընթացքում նոր շտամների հատկությունները դեպի լավը չեն փոխվում: Մենք, ընդհակառակը, տեսնում ենք մարդուց մարդ փոխանցվելու ունակության աճ, տեսնում ենք, որ մարդիկ, ընդհակառակը, ավելի ծանր են հիվանդանում, հիվանդությունը «երիտասարդանում է», երիտասարդների շրջանում ավելի մեծ թվով ծանր դեպքեր են հայտնաբերվում», ասել է նա YouTube-ի Սոլովյով Լայվ ալիքի եթերում։

Ըստ Գուշչինի, այժմ գոյություն ունեն COVID-19 վարակի կրկնման դեպքեր: Հետևաբար, պատվաստումը համաճարակի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն է: