Իրանում վնասազերծվել է երեք ահաբեկչական խմբավորում

78

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները բացահայտել և վնասազերծել են Իրանի հյուսիս-արևմուտքում երեք «ահաբեկիչների և հակահեղափոխականների խմբավորումներ»: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Փակպուրը:

«Նախորդ ուրբաթ նախագահական ընտրություններին նախորդող շրջանում թշնամին փորձեց հատուկ ծրագրեր և ահաբեկչություններ իրականացնել, բայց բախվեց ցամաքային ուժերի կոշտ հակազդեցությանը», նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ահաբեկիչների և հակահեղափոխականների երկու խումբ վնասազերծվել է համապատասխանաբար Արևմտյան Ադրբեջանի և Քրդստանի Օշնավիե և Բանե քաղաքներում»:

Գեներալի խոսքերով, ահաբեկիչների ևս մեկ խումբ մտել է Քրդստանի նահանգի Սարվաբադ քաղաք և նույնպես ոչնչացվել է: