Եթե իշխանությունները շարունակեն նույն ոճով գործել, Հայաստանը կկանգնի արտահերթ ընտրությունների առաջ. Քոչարյան

104

Իշխանության երեկվա հանրահավքից Ռոբերտ Քոչարյանը ստացվել է տպավություն, որ նրանք նույն ոճով են աշխատելու։

«Ոչինչ չի փոխվելու։ Իրենք ընկալում են, որ ժողովուրդն ուզում է և համաձայն է, որ իրենք հենց նույն ոճով էլ, նույն վենդետաներով, քաղաքական լարվածությունը շարունակելով՝ աշխատեն։ Ես կասկած չունեմ, որ եթե իշխանությունները շարունակեն նույն ոճով գործել, Հայաստանը կկանգնի արտահերթ ընտրությունների առաջ։

Ռազմավարություն ենք  մշակում։ Մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու։ Խորհրդարանական լծակները հնարավորություն են  տալու ՝ Հայաստանի թիվ մեկ ամբիոնից վեր հանելու ներկա խնդիրները։ Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործընթացների մեջ է խրված այս իշխանությունը՝ հատկապես գնումների ոլորտում։

Իշխանությունների այս  ոճը բերեց քաղաքական ճգնաժամի, Արցախի կորստի ու այլ կորուստների։

Այս իշխանությունն այնքան է ստել. 44 օր ստած իշխանությունը նոր բաներ է ասում, իբր հաշտության ձեռք է մեկնում ընդդիմադիրներին։ Սա դիտորդներին խաբելու համար է։ Բժիշկ Արմեն Չարչյանին  կալանավորում են անհեթեթ մեղադրանքով,  երբ իրենք են 5000 զոհի պատճառ դարձել»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։