Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչու՞ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին

65

Արմեն Աշոտյանի գրառումը, –

Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչու՞ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան՝ ջրազրկումից և սեփական մարմնի քաշի ծանրությունից:

Վարկածները տարբեր են՝ օվկիանոսի աղտոտումից մինչև ծերացում:

Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը պատմական մահվան:

Սրա իրական, խորքային պատճառները նույնպես դեռ պետք է ուսումնասիրվեն:

Մնում է նաև պարզել, թե արդյո՞ք կհաջողվի փրկել գոնե մի մասին, վերադարձնելով նրանց նորմալ բնական վիճակի՝ “ջրի” մեջ, թե 4 500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այլևս դատապարտված է մահանալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա սեփական սխալների, բարդույթների, միֆերի և ապրածի ծանրության տակ: