Նարեկ Հախնազարյանը և պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան

58

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 30-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը երաժշտասեր հանրությանը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Ծրագրում կհնչեն նաև հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրներից է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ