Մոսկվան դրական է գնահատում Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները

81

Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովն այսօր ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները և վստահ է, որ Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը կշարունակվի դրական և կառուցողական եղանակով:

«Մենք դրական ենք գնահատում [Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները] և վստահ ենք, որ մեր հարաբերություններն առաջվա պես կշարունակեն զարգանալ կառուցողական և համընթաց կերպով», ասել է Քաբուլովը:

Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները դրականորեն կանդրադառնան միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վրա, ասել է նա: