Ճշմարտության փնտրող ժողովուրդը և ընտրության արդյունքը

87

Քաղաքագետ Ազատ Ադամյանի դիտարկումները, –

Տարբեր կողմերից սկսեցին ժողովրդին մեղադրել և ամբողջ պատասխանատվություն բարդել միամիտ, միշտ լավին սպասող ժողովրդի վրա, այն ինչ մեղքը բարդել ժողովրդի վրա՝ հակաքրիստոնեական է, հակագիտական է և հակաբարոյական: Ժողովուրդը ճշմարտությունն է որոնում, և այդ որոնման արդյունքում միշտ մոլորվում, մեզ պետք է պայքարել մոլորեցնողների դեմ, ոչ թե մոլորյալների, ժողովուրդը նույնիսկ ամենաստոր քայլ անելուց, դրա մեջ ճշմարտություն տեսնելով է անում:

 Երեկ գիշեր քպ-ի շտաբում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ի՞նչ եք կարծում ինչպիսի հավաքական ֆանտազիա պետք է ունենա ժողովուրդը, որպեսզի հասկանա, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինչ տեսակի կենդանի է, ճիշտ եք, ֆանտազիան չի հերիքի և կհակվի նրան, որ միգուցե ճիշտը Նիկոլի կողմը լինելն է, թե  չէ ինչպես  կարող է մարդ կանգնի մեկի կողքը, որը բառի բուն իմաստով կերել է մի քանի հազար մարդու կյանք և թշնամուն նվիրել այն պետության 75%-ը, որի ոչ բարով ղեկավարը դու ես… այո՛, միջին վիճակագրական ինտելեկտուալ ցենզի համար դժվար է նման բան պատկերացնել, էլ ուր մնաց…

 Խնդիրը ժողովրդի մեջ չէ, խնդիրն այստեղ է, թե ինչպես ծնվեցին արայիկները և նիկոլները և ինչի սնուցվեց այս տեսակը…

Ընտրությունների մոտավոր պատկերը պարզ է, իշխող կուսակցությունն ունի այն մանդատը որով կստորագրի Ադրբեջանի(Թուրքիայի) հետ Հայաստանի կապիտուլացիոն ակտը, որով մեզ հետ կմղի 1988-ի դիրքերին, առանց Արցախ և բոլոր կողմերից թուրքի քթի տակ:

 Մեծ պայքարը նոր է սկսվում, պայքարի հիմքում է նորից լինելու է Արցախը:

 Պայքարելու ենք Արցախն իրեն համարող թշնամու և նրա տեղական գործակալների դեմ: