Հայտնի է Իտալիա – Ուելս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

55

footballam.com

Եվրո-2020-ի A խմբի վերջին՝ 3-րդ տուրում Իտալիայի հավաքականը 1։0 հաշվով առավելության հասավ Ուելսի ընտրանու նկատմամբ։ Մանրամասն՝ այստեղ։

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կյեզան։ «Յուվենտուսի» 23-ամյա ֆուտբոլիստը 4 անգամ հարվածել է դարպասին, կատարել 3 արդյունավետ անցում ու 24 ճշգրիտ փոխանցում։ Հիշեցնենք, որ վաղաժամ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած «Սկուադրա Աձուրան» 9 միավորով դարձավ A խմբի հաղթող՝ գրանցելով 100 տոկոսանոց արդյունք։