Լավրով․ Ռուսաստանը Թուրքիայի հետ քննարկելու է Ուկրաինան ՆԱՏՕ-ում ներգրավելու թեման

107

Մոտ ապագայում հերթական շփումների ընթացքում Ռուսաստանը նախատեսում է Թուրքիայի հետ քննարկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ում ներգրավելու թեման, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք շատ հստակ, ոչ երկիմաստ կերպով նշել ենք մեր դիրքորոշումը Ուկրաինային ՆԱՏՕ-ում ներգրավելու փորձերի վերաբերյալ: Կասկած չունեմ, որ լուրջ, պատասխանատու պետությունները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Մենք կանոնավոր երկխոսության մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, առաջիկայում նախատեսում ենք ևս մեկ շփում: Կարծում եմ, իհարկե, այս թեմայի շուրջ նույնպես կխոսենք», ասել է նա:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ հունիսի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն քննարկել են ուկրաինական և թուրքական ռազմածովային ուժերի միջև համագործակցության ընդլայնումը, ինչը «կօգնի իրականացնել ՆԱՏՕ-ի ստանդարտները Ուկրաինայի ռազմածովային ուժերում, ավելացնել նրանց պաշտպանական կարողությունը և համատեղելիություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: