Թուրքամետ կազմավորումները կրակ են բացել սիրիական երկու բնակավայրերի վրա

70

Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ընդդիմության զինված խմբավորումների հրետանին երկուշաբթի կրակ է բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Թելլ Ռիֆաաթ և Այն Դեքնա բնակավայրերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վնասվել են մի քանի բնակելի տներ և տնտեսական շենքեր։ Խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հարվածները հասցվել են սահմանային անվտանգության գոտուց: