Մենք յուրաքանչյուր դրվագում գերազանցեցինք Պորտուգալիայի հավաքականին. Լյով

54

footbalam.com

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Պորտուգալիայի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Bild-ը։

«Տղաները կամային որակներ ցուցադրեցին և կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ Մենք յուրաքանչյուր դրվագում գերազանցեցինք Պորտուգալիայի հավաքականին։

Սա անչափ կարևոր հաղթանակ էր մեզ համար»,- ասել է Լյովը։

Այսպիսով, Գերմանիայի հավաքականն առաջին հաղթանակը տոնեց Եվրո-2020-ում։