«Ինձ կարելի է». ՔՊ պատգամավորի թեկնածուն տեղամասում քարոզչություն է արել

88

pastinfo.am

Մալաթիա-Սեբաստիա հաայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պագամավորի թեկնածու Դավիթ Կարապետյանի կողմից 7/8 տեղամասում իրականացվել է քարոզչություն, ինչն արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի նախագահի ու երկու անդամների կողմից։

Կազմված արձանագրությունից պարզ է դառնում, որ Դավիթ Կարապետյանը, մուտք գործելով տեղամաս, ասել է՝ ով կա ՔՊ-ից և ասել. «Դուխներդ տեղը, հաղթելու ենք»։

Երբ հանձնաժողովի նախագահը հորդորել է դուրս գալ տեղամասից, Դավիթ Կարապետյանն ասել է, որ իրեն կարելի է։