Էնքան չէի հավատում, որ Շուշին ընկել ա, ինչքան հիմա չեմ հավատում, որ Շուշին գցողի կողքը մարդ կա

199

Գրող, հրապարակախոս Հովհաննես Իշխանյան, –

Ծաղկաշատ գյուղում բլուրին նստել Արցախի քառաշերտ բնությունն էի նայում ու ինքս ինձ ու նախնիներիս խոստանում, որ թշնամին ոտք չի դնելու էս հողի վրա։ Հողը դղրդում էր, ռումբերը թնդում էին, բայց հագիստ էի, որտև մերն էր էդ հողը։

Ծաղկաշատ գյուղում իմացա, որ Շուշին ընկել ա։ Զինակիցներս ասեցին՝ Շուշին գրավել են։ Գոռացի, որ հերիք ա հիմար սլուխներ տարածեն։ Ֆոլգայի մեջից հեռախոսս հանեցի, մարտկոցը դրեցի մեջը, զանգեցի Երևան։ Ասեցին՝ հա, Շուշին ընկել ա, էլ մերը չի։

Էնքան չէի հավատում, որ Շուշին ընկել ա, ինչքան հիմա չեմ հավատում։ Էնքան չէի հավատում, որ Շուշին ընկել ա, ինչքան հիմա չեմ հավատում, որ Շուշին գցողի կողքը մարդ կա։ Էնքան չեմ հավատում, որ Շուշին ընկել ա, ինչքան հիմա չեմ հավատում, որ Շուշին գցողն ինքնասպան չի էղել։ Էնքան չեմ հավատում, որ Շուշին ընկել ա, ինչքան չեմ հավատում, որ իմ երկրի մեջ կարող էր մեկը հայերեն ասել, որ Շուշին դժբախտ դժգույն քաղաք ա։ Էնքան չեմ հավատում, որ Շուշին ընկել ա, ինչքան չեմ հավատում, որ հայերը կարային արդարացնեին Շուռնուխի մարդկանցից տները խլելը։ Էնքան չեմ հավատում, որ Շուշին ընկել ա, ինչքան չեմ հավատում, որ Շուշիի անկումն էնքան տնգլներին չի, ինչքան հոկտեմբերի 27-ի մասին հնարած բլթոցները կամ որ Հրապարակում ռուսական դրոշ են տեսել։ 

Շուշին չկա, Հադրութը չկա, Քարվաճառը չկա։

90-ականներին արյունով ազատագրված հայրենիքը չկա։

Ի՞նչ ա նշանակում արյունով ազատագրված։ Կարա՞ք մի պահ պատկերացնեք, մարդուն, որը ընթանում ա թշնամու գնդակին ընդառաջ, կյանքը զոհում՝ հավատով, որ հողը կմնա։

Կարա՞ք նայեք էդ մարդու աչքերի մեջ, որը զոհվում ա ու ասեք՝ ընկեր, դու զոհվում ես այն բանի համար, ինչը կոչվելու ա դժբախտ ու դժգույն քաղաք, կոչվելու ա էն մարդկանց կողմից, որոնք մի միլիգրամ արյուն չէին տա էդ հողի համար, բայց քեզ կզոհեին։

Ժամանակ հատկացրեք, մտորեք էդ մարդկանց մասին, ու գուցե ամաչեք, որ նրանց անձնազոհությունն էկել հասել ա ընտրությաններին, որ պիտի ընտրեք, թե արդյոք էդ մարդկանց իղձն ա կարևոր, թե էդ իղձը փոշիացնելու 20-ամյա ստերը։

Սա չպետք ա լիներ, սա անհեթեթություն ա՝ ընտրել Արցախն ազատագրողների ու հանձնողների միջև։

Մարդիկ առանց վարանելու կյանք են ընդհատել Արցախի համար, նրանք ապագա չունեն, բայց նրանց կյանքն ընդհատողները լկտիաբար ասում են՝ ապագա կա։

Ի՞նչ ընտրություններ։ Փոխանակ հող հանձնողը հանձնվեր հողին ընտրություն ա կազմակերպում ու կեղծում էդ հողի վրա։