Գորիսում տեղակայված 34/03 ընտրատեղամասի դիմաց զինվորական համազգեստով ընտրողներին տեսանկարահանելու ժամանակ խոչընդոտվել է ParaTV – ի լրագրողի աշխատանքը

141

Գորիսում տեղակայված 34/03 ընտրատեղամասի դիմաց զինվորական համազգեստով ընտրողներին տեսանկարահանելու ժամանակ խոչընդոտվել է ParaTV – ի լրագրողի աշխատանքը։ Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայի հորդորով և խնդրանքով տեսանկարահանումը դադարեցվել է, որից հետո քաղաքացիական հագուստով երիտասարդը և մեկ այլ բարձրաստիճան զինծառայող սկսել են ագրեսիվ պահվածք դրսևորել լրագրողի նկատմամբ։ Դեպքի վերաբերյալ ահազանգել են Ոստիկանություն։