Արձանագրված 141 դեպքից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47–ին, 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ․ փոխոստիկանապետ

26

Tert.am

 Այսօր առավոտյան ժամը 08։00-ից մինչ այս պահը քննարկվել և ընթացք է տրվել քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ ստացված տեղեկությունները։ Ներկայացնելով քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունները՝ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Արձանագրված 141 դեպքերից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47 դեպքի, իսկ 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար»,– ասաց նա և նշեց, որ արձան առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող երեք դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը ՀՀ տարբեր մարզերում։

«47 հարցադրումները հիմնականում վերաբերում են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, տեղամասային կենտրոնում կամ մուտքին հարող տրաածքում բռնություն գործադրելը, կամ բռնության գործադրելու սպառնալիքի 3 դեպք, քվեարկության գաղտնիություն խախտելը՝ 6 դեպք, ընտրակաշառք ստանալը, տալը  խոստանալը, տրամադրելը՝ մեկ դեպք, մեկից ավելի անգամ կամ այլ անձանց փոխարեն քվեարկելը՝ 25 դեպք, քվեարկության գաղտնիությունը խախտելու մեկ դեպք»,– ասաց նա և ներկայացրեց մյուս խախտումների դեպքերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: