Ռոհանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Ռաիսիին

86

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Գերագույն դատարանի ղեկավար Էբրահիմ Ռաիսիին երկրում նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունից:

«Ռոհանին շնորհավորեց Ռաիսիին հաղթանակի կապակցությամբ՝ այցելելով նրա գրասենյակ», ասված է հաղորդագրության մեջ:

Ժամանակակից Իրանի պատմության տասներեքերորդ նախագահական ընտրություններն ավարտվեցին շաբաթ օրը, տեղի ժամանակով 02:00-ին: Քվեարկությունը սկսվեց ուրբաթ 07:00-ին և պետք է շարունակվեր մինչև կեսգիշեր: Այնուամենայնիվ, ընտրատեղամասերի աշխատանքը երկարաձգվեց քանի, որ բոլորը չէին հասցրել քվեարկել հատկացված ժամանակահատվածում: