Ռաիսին հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում

190

Իրանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հավաքելով 17,8 միլիոն ձայն: Այս մասին այսօր հայտարարել է իսլամական հանրապետության ընտրությունների շտաբի պետ Ջամալ Օրֆին, ով հայտնել է քվեարկության նախնական արդյունքները:

«Այս ընտրություններին մասնակցել է մեր 28 միլիոն 600 հազար հայրենակից», ասել է նա և հավելել, որ «Ռաիսին ստացել է 17,8 ձայն»: Նրա ելույթը հեռարձակել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

Օրֆը հավելել է, որ վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում: