Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սև ծովում ռազմածովային ուժերի փոխգործակցության ուժեղացման հարցը

71

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում կայացած Դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկվել է Սև ծովում երկու երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության ընդլայնման հարցը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Նախարարները առանձին քննարկել են Ուկրաինայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև ընդլայնված համագործակցության հնարավորությունները, ինչը կօգնի մեծացնել նրանց պաշտպանունակությունն ու համատեղելիությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ․․․», ասված է հայտարարության մեջ:

Չավուշօղլուն ընդունել է այս աշնանը Կիև այցելելու ուկրաինական կողմի հրավերը` քննարկելու «ուկրաինա-թուրքական ռազմավարական հարաբերությունների ողջ շրջանակը»: