Նախագահական ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի․ Իրանի ներքին գործերի նախարարություն

67

Իրանի՝ երեկոյան ավարտված նախագահական ընտրությունները անցել են առանց անվտանգության միջադեպերի: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զուլֆիկարին:

«Չեն եղել խոշոր միջադեպեր կամ իրադարձություններ, որոնք կսպառնային անվտանգությանը, ներառյալ ահաբեկչությունները», ասել է նա: Փոխնախարարի ելույթը հեռարձակել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

Նախնական արդյունքների համաձայն, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հաղթել է 17,8 միլիոն ձայնով: