Յալթայում հեղեղից տուժածների թիվը հասել է 18-ի

79

Յալթայում հորդառատ անձրևների և ջրհեղեղի արդյունքում տուժածների թիվը հասել է 18-ի, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետ Յանինա Պավլենկոն:

«Արտակարգ իրավիճակի արդյունքում տուժել է 18 մարդ, նրանցից 2-ը հոսպիտալացվել է, 1 տուժած վիրահատվել է: Կա 1 մահ, մեկ կին անհետ կորել է, որոնումները շարունակվում են», գրել է Պավլենկոն:

Ջրամատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է քաղաքում: Հանրապետությունում արտակարգ իրավիճակի արդյունքում հարյուրավոր տներ վնասվել են, Յալթայում հեղեղվել են 13 հյուրանոցներ: Վնասվել է լողափերի ենթակառուցվածքը: Ներկայումս վերականգնվում են էլեկտրաէներգիայի և ջրա-մատակարարումը, ինչպես նաև գազամատակարարումը: