Խելքներդ գլուխներդ հավաքեք, առաջնորդվեք բացառապես օրենքով.Տիգրան Աբրահամյան

38

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իշխող ուժն այս իրավիճակում ինչ էլ անի՝ իր դեմ է աշխատելու։ Ձերբակալություններ, «հրահանգավորումներ», սպառնալիքներ, ճնշումներ մեկ է՝ չի աշխատելու։ Սրանք գնալու են, բայց իրենցից է կախված՝ լավո՞վ, թե՞ վատով, իրենց որոշումից, կամքից է կախված։

Վերջին զգուշացումս իրավապահ մարմիններին՝ սթափվե՛ք, հետո ուշ է լինելու։ Հետո չգաք հեքիաթներ պատմեք, թե գիտե՞ք, սենց արեցինք, սենց ստացվեց։ Խելքներդ գլուխներդ հավաքեք, առաջնորդվեք բացառապես օրենքով։