Իրանում վթարի է ենթարկվել ընտրատեղամասերից քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը

74

Իրանի հարավ-արևմուտքում ընկել է նախագահական ընտրություններին քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ, 11 մարդ վիրավորվել է:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Խուզեստանի նահանգապետ Քասեմ Սոլեյմանի Դաշտակին: Նրա խոսքերով՝ զոհվածը իրավապահ մարմինների աշխատակից էր: