Իրանի նախագահական ընտրություններում Ռաիսին պաշտոնապես հայտարարվեց հաղթող

73

17,9 միլիոն ձայն ստացած Էբրահիմ Ռաիսին պաշտոնապես հայտարարվում է Իրանի նախագահական ընտրություններում հաղթող: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:

Նախագահական ընտրություններին ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 48,8%, ընդհանուր առմամբ քվեարկել է 28.9 միլիոն մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։