Էբոլա համաճարակը Գվինեայում ավարտվել է

77

Ավարտվել է Գվինեայում Էբոլայի բռնկումը, որը տևել էր գրեթե չորս ամիս: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Գվինեայում պաշտոնական ներկայացուցիչ Ալֆրեդ Կի-Զերբոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գվինեայի կառավարությունը տեղեկացրել է, որ այս տարի Էբոլա վիրուսով հիվանդության առաջին դեպքը հաստատվել էր հունվարի 28-ին մահացած բուժքրոջ մոտ: Փետրվարի 14-ին իշխանությունները հայտարարեցին Էբոլա համաճարակի սկիզբը Գվինեայի հարավ-արևելքում: ԱՀԿ-ի աջակցությամբ երկիրը փետրվարի 23-ից սկսեց բնակչության պատվաստումը Էբոլա վիրուսի դեմ: