Վստահ հաղթանակ. «Նարնջագույնները» հաղթեցին Ավստրիայի ընտրանուն

62

footballam.com

Եվրո-2020-ի C խմբի 2-րդ տուրում կայացավ Նիդերլանդներ – Ավստրիա հանդիպումը։ Ամստերդամի «Յոհան Կրույֆ» արենայում ընթացած խաղն ավարտվեց նիդերլանդցիների հաղթանակով՝ 2։0։

«Նարնջագույնները» յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ են խփել։

Հանդիպման 10-րդ րոպեին Դավիդ Ալաբան տուգանային հրապարակում խախտել է կանոնները Դումֆրիսի նկատմամբ։ Մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո 11-մետրանոց է նշանակել։ Մեմֆիս Դեպայը դիպուկ է իրացրել մոտեցումը՝ բացելով խաղի հաշիվը։

67-րդ րոպեին Նիդերլանդների ընտրանին լավ հակագրոհ է կազմակերպել, որի վերջնամասում Դոնյել Մալենի փոխանցումից հետո Դենզել Դումֆրիսն անարգել գնդակն ուղարկել է դարպասը։

Խաղն ընթացել է Նիդերլանդի ազգային թիմի հսկայական առավելությամբ։

Այսպիսով, Ֆրանկ դե Բուրի գլխավորած Նիդերլանդների հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է խումբը, Ավստրիայի ընտրանին 3 միավորով 3-րդ տեղում է։