Սպուտնիկ V-ով անհրաժեշտ է ամեն տարի վերապատվաստվել․ Ռուսաստանի առողջապահության նախարարություն

71

Սպուտնիկ V-ով պատվաստումներից հետո անպայման պետք է վերապատվաստում իրականացվի, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Օլեգ Գրիդնյովը:

«Հնարավո՞ր է արդյոք Սպուտնիկ V-ով վերապատվաստվել Սպուտնիկ V-ով պատվաստվելուց հետո: Միանշանակ այո: Սա մեր առաջին պատվաստանյութն է, և արդյունավետ, որը ճանաչվել է 65 երկրներում: Անհրաժեշտ է Սպուտնիկ V-ով նորից պատվաստվել մեկ կամ երկու տարուց, դրա արդյունավետությունը մնում է», ասել է Գրիդնյովը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ Սպուտնիկ V-ի արդյունաբերական արտադրությունն այսօր շատ ավելի մեծ է, ուստի դրա մատակարարումը Ռուսաստանի Դաշնությունում նույնպես ավելի մեծ է: Ներկայումս Ռուսաստանում գրանցված է կորոնավիրուսի դեմ չորս տեղական պատվաստանյութ: