Սպուտնիկ Լայթը կարող է օգտագործվել Մոսկվայում միգրանտներին պատվաստելու համար

69

Մոսկվայում ներգաղթյալներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի Սպուտնիկ Լայթ պատվաստանյութը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր բլոգում:

«Անցյալ տարի որոշում կայացվեց նախ և առաջ Ռուսաստանի քաղաքացիներին պատվաստանյութ տրամադրել: Հենց դա է սահմանափակումների պատճառը: Հիմա սկսվել է Սպուտնիկ Լայթի արտադրությունը: Ամենայն հավանականությամբ, մենք թույլտվություն կստանանք այն օգտագործել միգրանտներին պատվաստելու համար», գրել է քաղաքապետը:

Քաղաքային իշխանությունների հաշվարկների համաձայն, դա տեղի կունենա հուլիսի սկզբներին, գուցե ավելի վաղ: