Պուտին․ Լրատվամիջոցներում Բայդենի կերպարը իրականության հետ կապ չունի

83

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կերպարը, որը ստեղծում են ռուսական և ամերիկյան լրատվամիջոցները, իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: յս մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը:

«Բայդենը պրոֆեսիոնալ է, և նրա հետ պետք է շատ զգույշ աշխատել որևէ բան բան բաց չթողնելու համար:․․․ Բայդենը պրոֆեսիոնալ է», նշել է Պուտինը:

Բայդենը շատ հմուտ է գործում կենդանի շփման մեջ, «նա հավաքված է, հասկանում է, թե ինչի է ուզում հասնել: Եվ դա անում է շատ հմտորեն: Դա անմիջապես զգացվում է», ասել է Ռուսաստանի ղեկավարը:

«Ես հուսով եմ, որ չի լինի նախորդ տարիների նման, և նրան [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին] թույլ կտան հանգիստ աշխատել», ՏԱՍՍ-ը մեջբերում է Պուտինի խոսքերը։