Շվեյցարիայի նախագահ․ «Պուտինն ունի որակ, որը ես գնահատում եմ»

74

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հայտարարել է, թե ինչն է հատկապես գնահատում իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Պուտինն ունի որակ, որը ես գնահատում եմ. նա անմիջապես անցնում է գործի և փոխանցում է իր մտքերը: Նա լսում և պատասխանում է: Տեղի է ունենում կարծիքների փոխանակում, բայց բացառապես հաճելի մթնոլորտում»:

Կիսվելով իր տպավորություններով Ժնևի Լա Գրանժ առանձնատանը կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովի առաջին րոպեներից`Պարմելենն ասել է. «Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հինգ րոպե զրուցեցին, և ես անմիջապես զգացի, որ ամեն ինչ լավ է ընթանում նրանց՝ որպես մարդկանց միջև»: