Յալթայի մի քանի հյուրանոցներ հոսանքազրկված և հեղեղված են, կա զոհ

120

Անբարենպաստ եղանակի պատճառով Յալթայում հեղեղված և հոսանքազրկված են մի քանի կացարանային հաստատություններ, բայց բոլորի հետ կապը ապահովված է, և զբոսաշրջիկներին ոչինչ չի սպառնում, հաղորդել է «ВКонтакте»-ի իր էջում Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:

«Իրավիճակը Յալթայում բարդ է: Տեղումների այսպիսի քանակություն վաղուց այստեղ չէր եղել: Քաղաքի կենտրոնական մասում ջրհեղեղներ են, բայց իրավիճակը վերահսկվում է, փրկարարներն աշխատում են», ասել է նա։

Յալթայում տեղատարափ անձրևների պատճառով ջրհեղեղի արդյունքում մեկ երիտասարդ է զոհվել, ՏԱՍՍ-ի համաձայն՝ լրագրողներին ասել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը: