Հայաստանը չի դառնալու Թուրքիայի վիլայեթ, Ճանապարհը մեկն է՝ չընտրե՛լ Նիկոլին

52

Նաիրա Զոհրաբյանի գրառումը ՖԲ էջից, –

Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ պարտվելու թուրքին

Հունիսի 21-ին որոշվելու է՝ Հայաստա՞ն, թե Թուրքիայի վիլայեթ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ անվտանգությո՞ւն, թե շագրենի կաշվի նման բզկտվող Հայաստան։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ երկրի արժանապատվությո՞ւն, թե միջազգային մասշտաբի պոլի շոր։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ արժանապատիվ քաղաքացի՞, թե թուրքի առաջ դուռ բացող լաքեյ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնիշխան տնտեսությո՞ւն, թե թուրքի տնտեսության թափոնի սպառող։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ քաղաքացի՞, թե խառնամբոխ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնապահպանմա՞ն, թե պավլովյան բնազդ։

Հայաստանը չի դառնալու Թուրքիայի վիլայեթ։

Ճանապարհը մեկն է՝ չընտրե՛լ Նիկոլին։

Չսպանե՛լ Հայաստանը։

Այսօր ժամը 19-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում։