Լավրով. ՆԱՏՕ-ի Defender Europe – 21 զորավարժությունները ցույց են տալիս դաշինքի ագրեսիվ մտադրությունները

72

ՆԱՏՕ-ի Defender Europe – 21 լայնածավալ զորավարժությունները ցույց են տալիս նրա ագրեսիվ մտադրությունները: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք խոսեցինք նաև ՆԱՏՕ-ի գործողությունների մասին, որը փորձում է իրավիճակը սրել մեր ընդհանուր եվրոպական մայրցամաքում: Իհարկե, մենք գնահատել ենք Defender Europe – 2021-ի ընթացիկ լայնամասշտաբ զորավարժությունները որպես դաշինքի ագրեսիվ մտադրությունների ցուցադրում։ Ի դեպ, դա քննարկվել է նաև մեր ամերիկացի գործընկերների հետ շփումների ընթացքում», ասել է Լավրովը։

Մարտին ամերիկյան ռազմական տեխնիկան և սարքավորումները ծովային ճանապարհով առաքվեցին Ալբանիայի, Խորվաթիայի, Գերմանիայի և Հունաստանի նավահանգիստներ: 25 երկրների ավելի քան 30 հազար զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի Defender Europe – 21 զորավարժություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։