Ինչ ձեռնարկել է այս իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ, իսկ առավել հաճախ` ողբերգությամբ. Մինասյան

47

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած ուժի` հունիսի 17-ին հրավիրված հանրահավաքին:«Երբ երեկ Նիկոլն ու իր շքախումբը հաշվետվություն էին ներկայացնում իրենց հաջողությունների մասին, նրանք հույսը դրել էին մի բանի՝ կարճ հիշողության վրա: Որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս 3 տարվա ընթացքում:Կարևոր է, որ հիշենք: Կարևոր է, որ ոչ ոք չմոռանա, որ բառացիորեն այն ամենը, ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ: Իսկ առավել հաճախ`ողբերգությամբ»,-գրել է Միքայել Մինասյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ: