Թուրքիան տիեզերակայանի կառուցման առաջարկ է արել Ռուսաստանին

85

Թուրքիան առաջարկել է Ռուսաստանին մասնակցել տիեզերակայանի ստեղծմանը, որը երկիրը պատրաստվում է կառուցել հասարակածային երկրներից մեկում: Աշխատանքները կարող են սկսվել մեկ տարուց, երբ Անկարան ընտրի վայրը, – մեջբերում է ՌԻԱ գործակալությունը Ազգային տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմին:

«Մենք քննարկել ենք Ռուսաստանի օգնության հնարավորությունը`կառուցելու մեր տիեզերակայանը: Նա մեծ փորձ ունի այս հարցում», ասել է ոլորտի ներկայացուցիչը:

Գործակալության ղեկավարը նաև հավելել է, որ Թուրքիան կարող է Ռուսաստանի հետ համագործակցել հրթիռային շարժիչների հարցում: Թուրքիան ծրագրած տիեզերակայանը կօգտագործվի միջազգային կորպորացիայի մշակած հրթիռների արձակման համար: