«Դեսպանների վերադարձը կարևոր, բայց խորհրդանշական ժեստ է»․ Լավրով

72

Այսօր մամլո ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Անատոլի Անտոնովի և Ջոն Սալիվանի վերադարձը, ինչի շուրջ համաձայնության էին եկել Մոսկվան և Վաշինգտոնը

«Դեսպանների վերադարձը նախ և առաջ խորհրդանշական ժեստ է: Կարևոր, բայց խորհրդանշական, չնայած այն իր մեջ կրում է նաև որոշ իմաստային բեռ, քանի որ մայրաքաղաքներում դեսպանների, այլ ոչ թե նրանց տեղակալների ներկայությունը միշտ թույլ է տալիս մի փոքր ավելի ակտիվ զրույցներ վարել՝ հաշվի առնելով այն փաստը, որ դեսպանները լիազորություններ ունեն իրենց նախագահներից», նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: