Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ Ս-400-ի շուրջ

74

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպման ընթացքում համաձայնության չեն եկել Թուրքիայի ձեռք բերած ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցում և պայմանավորվել են շարունակել խորհրդատվությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը:

«Ինչ վերաբերում է Ս-400-ին, նրանք [Բայդենը և Էրդողանը] քննարկել են այն: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Որոշվել է շարունակել երկխոսությունը Ս-400-ի շուրջ։ Երկու նախագահների թիմերը հանդիպումից հետո կզբաղվեն այս հարցով», ասել է նա:

Սալիվանը հավելել է, որ նախագահները «մանրամասն կերպով քննարկել են» Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկը Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը: