Բայդենի օգնականը համաձայն չէ, որ Ժնևի գագաթաժողովից օգուտներ ստացել է միայն Ռուսաստանը

61

Վաշինգտոնի վարչակազմը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Ժնևում ԱՄՆ-Ռուսաստան գագաթաժողովը ձեռնտու էր միայն ռուսական կողմին: Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

ԱՄՆ նախագահի օգնականը նշել է, որ Բայդենը ցանկանում էր անձամբ քննարկել վիճահարույց հարցերը: «Հենց միայն այս պատճառով արժեր հանդիպել նախագահ Պուտինի հետ», ասել է Սալիվանը։ «Բացի դրանից, նախագահ Բայդենը գործել է մեր անվտանգության շահերից ելնելով` նվազեցնելով միջուկային պատերազմի ռիսկը և ավելացնելով հնարավորությունները, որպեսզի մենք կարողանանք լուծել կիբեռանվտանգությանն առնչվող և ԱՄՆ-ի համար առանցքային ոլորտներում հարցեր»:

«Այնպես որ, ես պարզապես համաձայն չեմ այն ​​հայտարարությունների հետ, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չի ունեցել։ Ամերիկային համար դա լավ էր», ընդգծել է Բայդենի օգնականը: