CureVac կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունն ընդամենը 47% է

62

Կլինիկական փորձարկումների հիմնական փուլի համաձայն, Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում հիմնված CureVac դեղագործական ընկերության պատվաստանյութը միայն 47% արդյունավետություն ունի: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ պարզաբանվում է, որ դեղամիջոցի արդյունավետությունը կախված է պացիենտի տարիքից և կորոնավիրուսի շտամից: Ստացված տվյալները, ինչպես նշել է ընկերությունը, ուղարկվել են Եվրոպական դեղերի գործակալություն (EMA):

Այնուամենայնիվ, տվյալների և անվտանգության անկախ դիտարկման խորհուրդը հաստատել է CVnCoV պատվաստանյութի անվտանգության բարենպաստ նկարագիրը: Պատրաստուկի վերաբերյալ հետազոտությունները կշարունակվեն մինչև պատվաստանյութերի կիրառելիության վերջնական վերլուծությունը: