Ռուսաստանը հուսահատորեն փորձում է մնալ համաշխարհային տերություն․ Բայդեն

48

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ժնևից մեկնելուց առաջ հայտարարել է, որ «Ռուսաստանն այժմ շատ ծանր վիճակում է»: Նրա կարծիքով, Ռուսաստանն ամեն կերպ փորձում է պահպանել գերպետության կարգավիճակը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով` վերջին երեք-հինգ տարիներին խոշոր երկրները սկսել են իրենց հարց տալ` ինչպե՞ս պահպանել իրենց առաջնորդությունն աշխարհում: Բայդենը ասել է, որ ԱՄՆ-ն էլ է դա անում:

«Ռուսաստանը հիմա շատ, շատ բարդ իրավիճակում է: Չինաստանը ճնշում է նրանց։ Նրանք հուսահատորեն ցանկանում են մնալ համաշխարհային տերություն»,- ասել է նա՝ նաև հավելելով, որ ՌԴ-ն փորձում է արդիական մնալ: