Պուտինն այն մասին, թե ինչպիսի զրուցակից և գործընկեր է Բայդենը

77

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացած տպավորությունների մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարող եմ ասել, որ նա շատ կառուցողական, հավասարակշռված անձնավորություն է, ինչպես ես ակնկալում էի, ասել է Պուտինը ՝ պատասխանելով Ժնևում ռուս-ամերիկյան գագաթաժողովի արդյունքներին հաջորդած հարցերին:

Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ երբեք պատրանքներ չի ունեցել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առնչությամբ՝ ո՛չ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ, ո՛չ էլ դրանից հետո:

Պուտինի խոսքերով, ընդհանուր առմամբ, չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների ընթացքում նրանք խոսում էին «նույն լեզվով»: