Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան

120

ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է իր քաղաքական գնահատականները երկրում ստեղծված իրավիճակի մասին և լուծում առաջարկել՝ հայտնում է Yerkir.am-ը։ 

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Ընտրապայքարի այս խառնակ օրերին իմ հարազատներից ու գործընկերներներից, ընկերներից ու ծանոթներից, հարևաններից ու  բարեկամներից, ուսանողներից ու դասախոսներից, շատերը՝ հատկապես չկողմնորոշվածերը  հաճախ են հարցնում ինձ .ի՞նչ է լինենու, ինչպե՞ս ենք դուրս գալու այս խիստ վտանգավոր, անպաշտպան իրավիճակից:

Աշխարհում և հատկապես ժողովրդավարական հասարակություններում յուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ  իշխանությունը հաշվետվություն է ներկայացնում ընտրողներին իր կատարած աշխատանքների մասին, հիմնավորում թե ինչպես է ապահովել երկրի պաշպանությունն ու անվտանգությունը, ինչ արդյունքների է հասել տնտեսության բնագավառում, որ ոլորտներն են զարգացել, ինչքանով են ավելացել ներդրումները, ինչքանով է կրճատվել աղքատությունը, լուծվել սոցիալական ապահովության հարցերը՝ ծերերի, հիվանդների, անօգնականների, հաշմանդամների, երեխաների հիմնախնդիրները և որոքանով է բարձրացել բարեկեցության մակարդակը, կյանքի որակը:

Իշխանությունը պարտավոր էր  զեկուցել  հասարակությանը, թե ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է վարել, ինչքանով է խորացրել ռազմավարական գործընկերների, հարևան պետությունների հետ հարաբերությունները, ինչ նոր գործընկերներ է ձեռք բերել, որ միջազգային կառույցում է հայանպաստ որոշումներ կայացվել և այլն:

Ժողովրդին հաշվետվություն տալով՝  նա  հասարակությունից հայցում է նոր ժամկետ՝ սկսած կուրսը շարունակելու համար:

Ընդդիմության հիմնական խնդիրն է քննադատել, վեր հանել իշխանության սխալները, բացերը , ներկայացնել պետության զարգացման հեռանկարները, իր տեսլականը և ակնկալել ընտրողների հավանությունն ու վստահությունն գալ իշխանության, որպեսզի  իր ծրագրերը կարողանա կյանքի կոչել, շտկել այն  արհավիրքները, որի մեջ հայտնվել է երկիրը այդ իշխանության օրոք:

Ավարտին է մոտենում քարոզարշավը և դուք ակնդիր ու ունկինդիր եղաք իշխանության և ընդդիմության տեսակետներին: Փոխանակ իշխանությունը  հաշվետվություն տար,    թե ինչու օր առաջ չկագնեցվեց պատերազմը, թե ինչու ՌԴ-ի, Իրանի հետ ավերեցին մեր  բարեկամական հարաբերությունները, թե ինչու գաղտնի փաստաթղթեր ստորագրվեցին, թե ինչու են մեր տղաները տառապում ադրբեջանում և դատվում որպես ռազմական հանցագործներ՝ «կառուցողական Ալիևի» հանձնարարությամբ, թե ինչու է թշնամին խորանում մեր սահմաից ներս,  թե ինչու ութ ամիս անց էլ ոչինչ չի արվում բանակի վերազինման համար, թե ինչու չվերանայվեց պետական բյուջեն և պարգևավճարների/17.4 մլդ,/, ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման/16,2մլդ,/, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի                                          3,8մլդ./, զբոսաշրջության զարգացման ծրագրի/ 7,6 մլդ./, խորհրդատվությունների, վերապատրաստումների և այլ գումարների մի մասը, չուղղվեցին  զինված ուժերի վերականգման և ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացմանը…:

Փոխարենը լսեցիք վիրավորանք և անարգանք պարունակող խոսքեր,  ցուցադրվեցին անընդունելի տեսարաններ, չարության նոր չափաբաժիններով հասարակությունը ալեկոծող և աշխարհին զարմացնող  քարոզչություն. «Ով ինձ հետ չէ՝ պետք է գետնին փռել, մեխել,   բանտարկել»․ և  սա է աշխարհին ներկայացված ժողովրդավարության հայկական իշխանության տեսլականը:

Սիրելի բարեկամներ,

Անառարկելի է, որ մենք ամբողջ կյանքում  կանգնած ենք ընտրության առջև՝ ընտրում ենք մեր բոլոր խնդիրների որոշումները, լուծումները, միայն չենք ընտրում մեր ծնողներին և մեր ծնդավայրը: Այսօր էլ կանգնած ենք լուրջ, կարևոր ընտրության առջև, միասնաբար լուծելու ենք մեր Հայրենիքի փրկուէթյան հարցը, մեր հայրենիքի հեռանկարի, ուժեղ, անվտանգ Հայաստան կառուցելու հարցը, որը, կարծում եմ, մեր ամբողջ ազգի երազանքն է, ցանկությունը:

Պահն է՝ վեր կանգնելու ատելության, սիրել-չսիրելու, թշնամանքի, չարության  ու դժգոհության, սևերի և սպիտակների, նախկինների և «նորերի»՝  մեզ պատած հոգեվիճակից, պահն է այս ընտրապայքարի հրդեհում այրեք ամեն տեսակ հակասություն ու վրդովմունք, նեղսրտություն ու վիրավորանք, ինքնամաքրման ելնեք` և միասին հրաշագործենք մեր նոր, ուժեղ, անվտանգ, ազատ ու անկախ հայրենիքը։

Սիրելի քույրեր, մայրեր, տատիկներ, 100 տարի առաջ մեր քույրերը իրենց նետում էին  ժայռի ծայրից, խեղդվում Եփրատի ջրերում՝ միայն թե թուրքի ձեռքը չընկնեն: Մեր վիճակը շտկելու համար ձեզանից խնդրում ենք կես ժամ կորցնել և գնալ ընտրատեղամաս՝ քվեարկելու հանուն հզոր և ապահով Հայաստանի:

Սիրելի եղբայրներ, հայրեր և պապիկներ, խնդրում ենք գնալ տեղամաս՝ քվեարկելու արժանապատիվ խաղաղության համար, որպեսզի էլ   չունենանք որդեկորույս մայրեր, այրիացած կանայք և անհայր մեծացող փոքրիկներ:

Սիրելի երիտասարդներ,

Դուք՝ ընտրելով ուժեղ, կարող, փորձ ունեցող, գործ արած մարդկանց,  ձեր ապագան չեք դնում հարցականի տակ,  այլ ապրելու եք  ուղղված մեջքով,  ուժեղ և վերածնվող Հայաստանում:

Ուրեմն սիրելի հայրենակիցներ, եթե չեք ուզում, որ հունիսի 21-ից հետո դողդողացող ձայնով ձեզ բացատրեն ու փորձեն համոզել, որ  տանք Վարդենիսի, Տավուշի, Սյունիքի, Արարատի գյուղերից,  որ պատերազմ չլինի, ապա  ձեր ձայնը տվեք պատերազմներ հաղթած, թուրքին ծնկի բերած, երկրի պատիվն ու արժանապատվությունը արտաքին աշխարհում պաշտպանած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ  քվեաթերթիկին, որպեսզի   ապրենք խաղաղ, համերաշխ և զարգացող պետության մեջ:

Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը:

Դիվանագիտություն

Դիվանագիտական ճակատում հայկական կողմը շատ արագ պետք է հստակեցնի իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ համոզմամբ՝ դա պետք է կառուցված լինի հետևյալ  դրույթների վրա․

1․ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։

2․ Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս-քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ քսանհինգ տարիներին խաղաղության համար, այնպես էլ այս պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող ամուր խաղաղության հիմք լինել գալիք տարիների համար։

3․ Հայկական կողմը երբեք հավակնություն չի ունեցել և ապագայում էլ չի ունենալու տարածքների նկատմամբ, որոնք իրենը չեն եղել, բայց նախանձախնդիր և հետևողական է լինելու տեր կանգնելու այն ամենին, ինչն արդարացիորեն պատկանում է իրեն։

4․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ինքնորոշվելու իրավունքի իրացումը՝ ինչպես անկախության առաջին օրվանից, շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը։

Այս սկզբունքները հրապարակայնացնելուց հետո մեր դիվանագիտությունը ակտիվ և հետևողական կուլիսային աշխատանք պետք է տանի դրանց հիմնավորման և ամրագրման հարցում մեր տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ շեշտը դնելով Ռուսաստանի, բայց ոչ նվազ՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ գործակցության վրա։

Ռազմական

Դիվանագիտական այս աշխատանքին միս և արյուն տալու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն անձինք Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնց առաջ խնդիր դրված կլինի ամենակարճ ժամկետում մշակել և կիրառության դնել Հայաստանի բանակի վերակենդանացման, վերազինման և կատարելագործման ծրագիր՝ լրջագույնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ։

Բնական է, որ տարածաշրջանում գետնի վրա իրավիճակի էական փոփոխություն է տեղի ունեցել։ Փոխվել են մեր ներկա և ապագա մարտահրավերները։ Այդ բանակի կառուցվածքը, զինատեսակները և ընդհանրապես բնույթը պետք է համահունչ լինեն նոր ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին։ Այն պետք է տարբեր լինի դասական կամ կոնվենցիոնալ բանակից, վերածվի շատ ավելի շարժունակ, դիպուկ և նպատակամետ բանակի։