Հարյուրավոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով մարդկանց մարզերից բերում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

108

Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել։

Մարզերից քաղաքացիներին ավտոբուսներով բերում են Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։

Mediaport տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են Մարտունիի ՔՊ գրասենյակի մոտ կայանած մեքենաները մարդկանց բերում Հանրապետության հրապարակ` Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու։

Ըստ տելեգրամյան ալիքի՝ «մարդ բերելու» գործին ակտիվորեն լծված են Գեղարքունիքի մարզպետը, Մարտունու հիվանդանոցի տնօրենը, ավագանու ՔՊ-ական անդամները:

Նույն ալիքի հաղորդմամբ՝ Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցներին, ուսուցիչներին ու բուժաշխատողներին ստիպողաբար բերում են Երևան:  Նշվում է նաև , որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավար Արմեն Գասպարյանը ծառայության աշխատակիցներին կարգադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։  «Աշխատակիցները պետք է հավաքվեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։ Գասպարյանը ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանին հանձնարարել է Հանրապետության հրապարակում կազմակերպել ԱԻՆ աշխատակիցների ներկա-բացական։  Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ասվել է, որ բացակա աշխատակիցների աշխատանքից հեռացման գործընթացը նախատեսվում է իրականացնել վաղը՝ նախքան ընտրությունները», – գրել է Mediaport-ը։