Իտալիայի 2-րդ անընդմեջ հաղթանակը նույն հաշվով. Սկուադրա Աձուրան փլեյ-օֆֆում է

54

footballam.com

Եվրո-2020-ի A խմբի 2-րդ տուրի շրջանակում մրցեցին Իտալիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Հռումում կայացած խաղն ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 3։0։

Ռոբերտո Մանչինիի գլխավորած ընտրանին ամբողջ խաղում առավելություն ուներ։

26-րդ րոպեին Բերարդիի հիանալի փոխանցումից հետո Լոկատելին գնդակն ուղարկել է անպաշտպան մնացած դարպասը, իսկ 52-րդ րոպեին 23-ամյա ֆուտբոլիստը հաշվենկատ հարվածով կրկնապատկել է հաշիվը։

Հանդիպման նախավերջին րոպեին Չիրո Իմոբիլեն ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3։0։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը 6 միավոր է ձեռք բերում՝ ունենալով գոլերի հիանալի հարաբերակցություն՝ 6։0։ Շվեյցարիայի ընտրանին 1 միավորով խմբի 3-րդ հորիզոնականում է։ «Սկուադրա Աձուրան» պաշտոնապես փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր է ձեռք բերում։