Զրոյական Թուրքիան. Ուելսը Բաքվում հաղթեց թուրքերին

46

footballam.com

Եվրո-2020-ի A խմբի 2-րդ տուրում մրեցին Թուրքիայի և Ուելսի հավաքականները։ Բաքվում կայացած խաղում ուելսցիները հաղթեցին 2։0 հաշվով։

Հանդիպման առաջին գոլը գրանցվել է հանդիպման 42-րդ րոպեին. Բեյլի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ռեմսին։

61-րդ րոպեին Թուրքիայի հավաքականի դարպասին 11-մետրանոց է նշանակվել, որը հստակ չի իրացրել Բեյլը։

Ավելացված 5-րդ րոպեին Ուելսի հավաքականը նաև կրկնապատկել է հաշիվը. անկյունայինից դարձյալ Բեյլի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Քոնոր Ռոբերտսը։

Ընթացավ գոլային պահերով լեցուն, մեծ հաշվով հավասար խաղ։

Այսպիսով, Ուելսի հավաքականը 4 միավոր է վաստակում, իսկ Թուրքիայի ընտրանին 2 պարտությունից հետո 0 միավորով և գոլերի 0։5 հարաբերակցությամբ եզրափակում է խումբը։