Եվրո-2020. Ռուսաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ֆինլանդիային

52

football.am

Եվրո-2020-ի խմբայի փուլի 2-րդ տուրում, Ֆինլանդիայի հավաքականն ընդունեց Ռուսաստանի ընտրանուն (B խումբ)։

Հանդիպումն անցավ Ռուսաստանի հավաքականի առավելությամբ։ Այդուհանդերձ, առաջին խաղակեսի 4-րդ րոպեին ֆիններին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, սակայն, մրցավարները չեղարկեցին այդ գոլը (VAR):

Խաղի միակ գոլը խփվեց 47-րդ րոպեին, երբ Ալեքսեյ Միրանչուկը գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը վաստակեց իր առաջին 3 միավորը և դրանց քանակով հավասարվեց Ֆինլանդիայի ընտրանուն։ Այս խմբի մյուս խաղում, Բելգիան (3 միավոր) վաղը կմրցի Դանիայի հավաքականի հետ։