«Եթե Արևմուտքը չօգնի, Ուկրաինան կստեղծի Եվրոպայում ամենահզոր բանակը»

77

Ուկրաինան ստիպված կլինի Եվրոպայում ստեղծել ամենահզոր բանակը, եթե Արևմուտքը Կիևին միայնակ թողնի Դոնբասում հակամարտության լուծման հարցում: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակել է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակը:

«Բոլորը պետք է հասկանան, որ մեր տեղում կարող է լինել մեկ այլ երկիր: Եվ եթե Ուկրաինան ինքնուրույն է լուծելու այս գլոբալ խնդիրը, ապա մենք այլ տարբերակ չենք ունենա` քան վերածվել տեխնիկայի և զորքերի առումով Եվրոպայում շատ ուժեղ, ամենահզոր բանակի: Եվ դրա համար մենք պարզապես կծախսենք այն ամենը, ինչ ունենք՝ շատ մարդկային ներուժ, տաղանդավոր մարդիկ», ասել է Զելենսկին ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարելի է անել, որպեսզի Արևմուտքն օգնի Ուկրաինային օգնել վերադարձնել այն տարածքները, որոնք այժմ իր հսկողության տակ չեն։

Այս համատեքստում երկրի նախագահը կրկնել է այն թեզը, որ Ուկրաինայի արևելքում առկա խնդիրը խնդիր է ամբողջ Եվրոպայի համար: