Բայդեն․ Պուտինի հետ հանդիպումը դրական էր

52

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել չորեքշաբթի օրը Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարևոր էր անձամբ հանդիպելը, որպեսզի սխալներ և խեղաթյուրումներ չլինեն այն փաստերի առնչությամբ, որոնք ես ուզում եմ քննարկել», ասել է նա բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:

Ըստ Բայդենի, ինքը և Պուտինը նշել են տարբեր ոլորտներ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն կարող են աշխատել «փոխադարձ շահերի հասնելու համար»: «Պետք է ասեմ, որ մեր ամբողջ հանդիպումը, որը, կարծում եմ, տևեց չորս ժամ, լավ և դրական էր», շեշտել է ԱՄՆ նախագահը: